Ֆրանսիայի կինոն. ժամանակակից 5 լավագույն ռեժիսորները
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայի կինոն. ժամանակակից 5 լավագույն ռեժիսորները

  1. Գասպար Նոե

«Անդարձելիություն», «Մուտքը՝ դատարկություն», «Սեր» և «Էքստազ» ֆիլմերի ռեժիսորը 55 տարեկան է: Նոեն մեզ հետ է արդեն բավականին երկար ժամանակ. մինչև իր գլխավոր հիթը՝ «Անդարձելիություն» կինոնկարը, որի գլխավոր դերերում խաղացել են Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը, նա նկարահանել է կարճամետրաժ «Լեշ» և իր առաջին լիամետրաժ «Մեկը բոլորի դեմ» կինոնկարները, որոնք մասնակցել են Կաննի կինոփառատոնին:

  1. Ֆրանսուա Օզոն

Օզոնը ճանապարհը սկսել է կարճամետրաժ կինոյից. իր առաջին՝ «Ընտանեկան լուսանկար» ֆիլմը նա նկարահանել է 1988 թվականին: Բայց այդ ժամանակներից ի վեր Օզոնը շատ է փոխվել. իր էքսցենտրիկ ֆիլմերից («Կրիմինալ սիրեկաններ», «Երիտասարդ և հիասքանչ») նա անցել է լուրջ հոգեբանական դրամաների՝ «Ֆրանց», «Երկերես սիրեկան»: Իսկ նրա վերջին՝ «Աստծո կամոք» ֆիլմը կիսավավերագրական, լրագրողական հետաքննության ժանրում է:

  1. Բերտրան Բոնելլո

Եվս մեկ պրովոկատոր, ով հայտնի է իր մարգինալ ֆիլմերով: Նրա հերոսները միշտ դառնում են այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ մերժված են հասարակության կողմից կամ իրենք են մերժում այդ հասարակությունը՝ դեռահաս ահաբեկիչներ, ապստամբ Իվ Սեն Լորան, կամ «Փոքրիկ զոմբիների» հերոսուհին:

  1. Լորան Կանտե

Լորան Կանտեն Ոսկե արմավենու դափնեկիր է դարձել «Դասարան» ֆիլմի համար, որը համարվում է ժամանակակից ֆրանսիական կինեմատոգրաֆի դասական ֆիլմ: Չնայած նրան, որ Կանտեն Կաննի և Վենետիկի մի քանի մրցանակների դափնեկիր է, նա մեր երկրում այդքան էլ հայտնի չէ:

  1. Գիյոմ Կանե

Կանեն լայն շրջանակներին հայտնի է՝ որպես անհավանական դերասան, իրական սեքս խորհրդանիշ՝ Վենսան Կասելի և Ժանոմ Դյուժարդենի հետ միասին նույն աստիճանի վրա գտնվող: Այդ պոպուլյարությունը թույլ է տալիս նրան զբաղվել տարբեր ռեժիսորական նախագծերով. նրա ակտիվում կան կամերային թրիլլերներ («Ինչպես կասես»), կատակերգություններ («Փոքրիկ գաղտնիքներ») և բնազդային դրամաներ («Հավերժ երիտասարդ»): Բայց Կանեի գլխավոր տրիումֆը հիչքոքյան ոգով «Ոչ մեկին չասեք» դեդեկտիվ ֆիլմն է, որը, դժբախտաբար կամ, թերևս, բարեբախտաբար, չի դարձել վատ ռիմեյք հոլիվուդյան պրոդյուսներների կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը