84-ամյա դերասան և ռեժիսոր Էնթոնի Հոփքինսը կթողարկի իր NFT հավաքածուն։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Ստեղծագործությունների շարքը կոչվելու է «Հավերժական հավաքածու»։ Հոփքինսը դրա վրա կաշխատի Orange Comet ստարտափի հետ: Հավաքածուում ներկայացված կլինեն տասը կերպարների արխետիպեր, որոնք մարմնավորել է դերասանը: Նրանց թվում են Հանիբալ Լեկտերը՝ «Գառների լռությունը» ֆիլմից, աստված Օդինը՝ Թորի մասին Մարվելի ֆիլմերից, և այլ հերոսներ։ Աշխատանքները կարտացոլեն նաև Հոփքինսի ստեղծագործության թեմաներն ու ոճը։
«NFT-ն մաքուր թերթ է նոր ձևաչափով արվեստ ստեղծելու համար»,- առցանց ասուլիսի ժամանակ ասել է Հոփքինսը:
Ըստ Հոփքինսի՝ մետավերսիան «անհավանական հնարավորություն է տալիս հանդիսատեսի հետ կապվելու բոլորովին այլ կերպ»։ «Ես հավանաբար ամենատարեց մարդն եմ NFT համայնքում և սոցիալական ցանցերում: Սա ապացուցում է, որ ամեն ինչ հնարավոր է ցանկացած տարիքում»,- ասել է դերասանը։
Հոփքինսի NFT հավաքածուն կներկայացվի սեպտեմբերի կեսերին OpenSea հարթակում։ Հասույթի մի մասը կուղղվի բարեգործական հիմնադրամին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am