
Երբեմն ժեստերի լեզուն թյուրիմացություն է առաջացնում և վատ տպավորություն է թողնում դիմացինի վրա։ Այն մասին, թե որ ժեստերը կարող են վանել, հրապարակվել է Times of India կայքում:
Նյարդայնությունը և անինքնավստահությունը ազդարարվում են զրույցի ընթացքում դեմքին հպվելով:
Շատերը մատներն ու ձեռքերը խաչելու սովորություն ունեն։ Այս ժեստը երբեմն կարելի է ընկալել նաև որպես հուզմունքի կամ կասկածի դրսևորում։
Ձեռքերը մեջքի հետևում պահելը կարելի է ընդունել որպես նշան, որ զրուցակիցը չի ողջունում հետագա շփումը։
Անորոշ կամ անհանգիստ տեսք ունեն նրանք, ովքեր կանգնած են ոտքերը խաչած: Կեցվածքը պաշտպանական է, հատկապես, երբ խոսողը ոտքերը խաչում է զրույցի կեսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Pexels/SHVETS production