Իսկ Շելբի եղբայրները կվերադառնա՞ն. ինչ է հայտնի «Սուր հովարներ» լիամետրաժ ֆիլմի մասին
Advertisement 1000 x 90

Իսկ Շելբի եղբայրները կվերադառնա՞ն. ինչ է հայտնի «Սուր հովարներ» լիամետրաժ ֆիլմի մասին

«Սուր հովարներ» սերիալի 6-րդ սեզոնի եզրափակիչը, մի կողմից, հիացրեց Բիրմինգհեմի ամենաոճային գանգստերական ընտանիքի մասին սագայի երկրպագուներին, մյուս կողմից՝ թողեց նրանց անիմացության մեջ. բարդ է գուշակել, թե ինչ եղավ իրենց սիրելի հերոսների հետ: Շատ հարցերի պատասխաններ կտա լիամետրաժ ֆիլմը, որը կլինի սերիալիի շարունակությունը։ Դրա ստեղծող Սթիվեն Նայթը հաստատել է, որ ինքը գրեթե ավարտել է սցենարը:

Հիասքանչ Քիլիան Մըրֆիի համար Շելբի հանցագործ ընտանիքի առաջնորդի դերը դարձել է այցեքարտային. ում էլ նա խաղա, բոլորը կցանկանան տեսնել Թոմին: Եվ, ըստ էության, այս հարցը մնում է առանցքային՝ արդյո՞ք Քիլիանը կլինի «Սուր հովարներ» նոր ֆիլմում:

«Սերիալ նոր եթերաշրջան կլին»,- ահա թե ինչ էին հարցնում Սթիվեն Նայթին վեցերորդ սեզոնի ինտրիգային վեցերորդ դրվագից հետո: Հարցին Նայթը պատասխանել է. «Ոչ, չի լինի, բայց սպասեք ֆիլմին, և գուցե մեկից ավելի»: Ահա այն ամենը, ինչ հայտնի է այս պահին:

Ե՞րբ կսկսվեն նկարահանումները

Ժամկետներն արդեն համաձայնեցվում են: Սթիվեն Նայթը հաստատել է, որ սցենարը վերջնական տեսքի է բերվում: Նկարահանումները կսկսվեն 2023 թվականի դեկտեմբերից ոչ ուշ։

Ե՞րբ կկայանա պրեմիերան

Սպասելու ենք երկար: Պրեմիերան տեղի կունենա 2024 կամ 2025 թվականին:

Ի՞նչի մասին է պատմելու ֆիլմը

Նայթը ֆիլմի սյուժեի մասին ասում է, որ այն լինելու է ««Սուր հովարներ» խմբավորման ոգու մասին: Դեպքերը տեղի են ունենալու Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Legion media