Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մարինկան սեւ տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ գլխարկ, արեւային ակնոց, վզնոց։ «Կիրակի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։