Ովքեր չեն կարող բեկոն ուտել
Advertisement 1000 x 90

Ովքեր չեն կարող բեկոն ուտել

Սրտի, մարսողության եւ արտազատման համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է ձեռնպահ մնան բեկոն ուտելուց, URA.RU-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է դիետոլոգ Իրինա Պիսարեւան։

«Բեկոնը պարունակում է մեծ քանակությամբ նատրիում եւ աղեր, որոնք ջուր են պահում: Սա կարող է խաթարել ոչ միայն աղի հավասարակշռությունը, այլեւ հանգեցնել այտուցների: Նման արտադրանք չպետք է օգտագործեն նաեւ երիկամների եւ արտազատման համակարգի այլ օրգանների հիվանդություններ ունեցողները կամ պետք է սահմանափակվեն շաբաթական առնվազն 100 գրամ ուտելով», – ասել է դիետոլոգը: Նրա խոսքով՝ այս մթերքը կարող է մարդու մոտ ուռուցքի զարգացման պատճառ դառնալ։

«Բեկոնը պարունակում է նաեւ մեծ քանակությամբ կոնսերվանտներ եւ տապակելիս արտազատվում են քաղցկեղածին նյութեր, որոնք մեծ վնաս են հասցնում մեր օրգանիզմին։ Ուստի անսահմանափակ քանակությամբ բեկոնի օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի եւ աղիքների հետ կապված խնդիրների, նույնիսկ ուռուցքի առաջաման։ Ուստի բեկոնը հակացուցված է տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, ովքեր տառապում են սրտի եւ մարսողական հիվանդություններով»,- պարզաբանել է նա՝ շեշտելով, որ բեկոնն ընդգրկված է առաջին կարգի, այսինքն՝ ամենավտանգավոր քաղցկեղածինների ցանկում։

Պիսարեւան խորհուրդ է տալիս բեկոն չուտել շաբաթական երկու անգամից ավելի։

«Արդեն բավական տեղեկություններ եւ ապացույցներ կան, որ նման մթերքների հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ստամոքսի եւ ուղիղ աղիքի քաղցկեղ։ Առանց ձեր օրգանիզմին վնասելու, կարող եք շաբաթական 1-2 անգամ ուտել՝  2-ից 3 կտոր բեկոն։ Միեւնույն ժամանակ այն պետք է համադրել առողջ սննդի հետ, այսինքն՝ սննդին ավելացրեք ավելի շատ կանաչի, որպեսզի փոխհատուցեք օրգանիզմին՝ վնասակար քաղցկեղածին նյութերի վերամշակման համար»,- եզրափակել է փորձագետը։

news.am