Ինչո՞ւ պետք չէ թափել բանանի կեղեւը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ պետք չէ թափել բանանի կեղեւը

Բանանի կեղեւը թափեք, քանի որ այն կարելի է օգտագործել խոհարարական նպատակներով։ Իսկ դա նվազեցնում է մեր մոլորակի վրա սննդի թափոնների քանակը, գրում է «ՄեդիկՖորումը»։

Հայտնի է, որ բանանը հարուստ է կալիումով, բջջանյութով եւ վիտամիններով, սակայն խոսքը միայն պտուղների մասին է։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բանանի կեղեւը սննդանյութերի եւս մեկ քիչ հայտնի աղբյուր է: Այն կարելի է շոգեխաշել, չորացնել, ալյուրի վերածել եւ ավելացնել թխվածքների մեջ: Իսկ անցկացված համտեսները ցույց են տվել, որ կամավորներին շատ ավելի դուր են եկել բանանի ալյուրով հարստացված թխվածքաբլիթները, քան ցորենի ալյուրից թխված քաղցրավենիքները։

Բանանի ալյուրով կարելի է նաեւ համեմել սնունդը, օգտագործել որպես խոզի մսի փոխարինող, տապակել եւ վերածել բուսական բեկոնի, ինչը հատկապես արժեքավոր է բուսակերների համար։ Այս ամենը կարող է ոգեշնչել որոշ մարդկանց, որպեսզի չնետեն բանանի կեղեւը աղբարկղը։

Ինչպես ցույց է տալիս տագնապալի վիճակագրությունը, աշխարհում սննդի մինչեւ մեկ երրորդը թափվում է, չնայած այն հանգամանքին, որ մեր մոլորակի մոտ 2 միլիարդ մարդ սոված կամ թերսնված է: Սա ինչպես նյութական, այնպես էլ էներգետիկ ռեսուրսների հսկայական վատնում է։

Սննդի ոչ ռացիոնալ օգտագործումը մարդկության դժբախտությունն է։ Իսկ բանանը ամենից հաճախ դեն նետվող մթերքն է։ 2021 թվականին միայն ԱՄՆ-ում 5 միլիարդ բանան է նետվել։ Երբ քայքայվող սնունդը հայտնվում է աղբանոցում, այն մեթան է արտազատում, որը 25 անգամ ավելի հզոր է, քան ածխաթթու գազը, մի գործընթաց, որը կարող է տեւել 100 տարի: Սննդի թափոնները աղտոտում են հողն ու ջուրը։

news.am