Ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս աշխարհի բոլոր ժամանակների ամենահայտնի մարդկանց
Advertisement 1000 x 90

Ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս աշխարհի բոլոր ժամանակների ամենահայտնի մարդկանց

Mapbox ընկերության քարտեզների դիզայներ Թոփի Տյուկանովը ստեղծել է Երկիր մոլորակի ինտերակտիվ քարտեզ, որտեղ յուրաքանչյուր երկրի, քաղաքի ու գյուղի մակարդակով ներկայացված են տվյալ շրջանի հայտնի մարդկանց անունները։ Քարտեզը ներառում է գրեթե բոլոր երկրները։

Քարտեզում առկա տվյալները վերցված են Վիքիպեդիայից։ Հայտնիների ընտրության հիմքում մի քանի չափանիշներ են, օրինակ համացանցում տվյալ անձի հիշատակումների քանակը, էջերի դիտումների հաճախականությունը՝ 2015-2018 ժամանակահատվածի համար, կենսագրության երկարությունը, արտաքին հղումների քանակը և այլն։

Քարտեզն ունի որոնման մի քանի պատուհան, որի միջոցով հնարավոր է դառնում քարտեզի վրա հայտնիներին տեսնել ըստ նրանց գործունեության ոլորտի՝ քաղաքական և մշակությային գործիչներ, մարզիկներ, գիտնականներ։ Ցավոք, քարտեզը նախատեսված է ցույց տալու հայտնիության ամենաբարձր վարկանիշն ունեցող միայն մեկ մարդու, այնպես որ, եթե մի քանի փայլուն գիտնականներ կողք կողքի աշխատեին նույն համալսարանում, ապա քարտեզում տեղ կգտնի նրանցից միայն մեկը:

Օրինակ, ըստ այդ ինտերակտիվ քարտեզի, Հայաստանի ամենահայտնի մարդը Գեորգի Գյուրջիևն է, իսկ առանձին շրջաններում հանդիպում ենք Թաթուլ  Կրպեյանի, Վազգեն Սարգսյանի, Հովաննես Թումանյանի, Արմեն Ջիգարխանյանի և այլ անվանի մարդկանց անունների։

Քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ։

ita.am