Ո՞ր վիտամինների դեֆիցիտ են մարդիկ սովորաբար ունենում
Advertisement 1000 x 90

Ո՞ր վիտամինների դեֆիցիտ են մարդիկ սովորաբար ունենում

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կողմից նախապատրաստված սննդային զեկույցի համաձայն՝ ԱՄՆ բնակչության 10 տոկոսը վիտամինների պակաս ունի, ինչը կարող է լրջորեն ազդել ընդհանուր առողջության եւ ինքնազգացողության վրա: «Վիտամինները կարեւոր են մեր առողջության համար, եւ յուրաքանչյուր վիտամին եզակի դեր է խաղում օրգանիզմի ճիշտ աշխատանքի պահպանման գործում»,- Eat This, Not That!-ին պատմել է Clearing ընկերության գլխավոր բժշկական տնօրեն Յակոբ Հասկալովիչին։

Մասնագետը նշել է, որ նրանք, ովքեր բավարար քանակությամբ կենդանական մթերքներ կամ գունավոր բանջարեղեն չեն ուտում, կարող են վիտամին A-ի պակաս ունենալ, որը կարեւոր է ոսկորների, ատամների, մաշկի եւ տեսողության համար։ Անբավարարությունը կարող է դրսեւորվել տեսողության խնդիրներ կամ մաշկի գրգռվածության տեսքով: Ձկան լյարդի յուղը, գազարը եւ քաղցր կարտոֆիլը վիտամին A-ի աղբյուրներ են:

«Վիտամին B12-ը, որը կարեւոր է արյան եւ նյարդային բջիջների համար, եւս մի տարածված դեֆիցիտ է, հատկապես՝ բուսակերների շրջանում, քանի որ այս վիտամինը պարունակվում է ձկների, շատ մսի եւ կաթնամթերքի մեջ: Վիտամին B12-ը կարեւոր է նյարդերի առողջության համար. ցածր մակարդակը կարող է ծայրամասային նյարդաբանություն, հավասարակշռության խնդիրներ եւ, ծանր դեպքերում, հիշողության խանգարում առաջացնել: Դուք կարող եք վիտամին B12 հավելումներ ընդունել, իսկ շատ մուլտիվիտամիններ B12 են պարունակում»,- բացատրել է Յակոբ Հասկալովիչին։

Նա նաեւ նշել է, որ շատերը վիտամին D-ի պակաս ունեն, ինչը նշանակում է, որ նրանք բավարար քանակությամբ արեւի լույս չեն ստանում կամ այս կարեւոր վիտամինով հարուստ բավարար սնունդ չես ընդունում։

Վիտամին D-ի պակասը կարող է փխրուն ոսկորների, օստեոպորոզի եւ ավելի հաճախակի կոտրվածքների հանգեցնել: Վիտամին D-ի կարեւոր աղբյուր է սնունդը, այդ թվում՝ թունան, ձվի դեղնուցը, յոգուրտը, կաթնամթերքը, հարստացված հացահատիկը, հում սունկը կամ նարնջի հյութը։ Կարող եք նաեւ վիտամին D-ով հավելումներ ընդունել:

«Ֆոլաթթվի պակասը կարող է անեմիայի հանգեցնել,- ասել է դոկտոր Հասկալովիչին: – Ֆոլաթթվի անբավարարության պատճառը կարող է հղիությունը, չափից շատ ալկոհոլ օգտագործումը կամ տերեւավոր կանաչու եւ այլ բնական մթերքների բացակայությունը լինել : Գլխացավերը, հոգնածությունը, զնգոցը ականջներում եւ էներգիայի կորուստը կարող են ֆոլաթթվի անբավարարության պոտենցիալ նշաններ լինել»:

news.am