Երգիչ Արամեն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում տեղադրված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Աննան ամառային հրապուրիչ կերպարում է․ նա կրում է փիրուզագույն կիսատաբատ, որը համադրել է նույն գույնի վերնաշապիկի եւ սպորտային կոշիկների հետ։ Արամեն չի մեկնաբանել հրապարակումը։