Երգչուհի Գաբի Գալոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։
Իր Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է սեւ գույնի տոպ, որը համադրել է գոտկատեղը բարձր, բաց երանգի տաբատի ու բաճկոնի հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է Թումանյանի խոսքերը․ «Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»։