Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին մուգ գույնի բլուզ է կրում։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ «Ու չնայած մեզ շրջապատող լավ կամ վատ էներգիայի, մենք պատասխանատու ենք միմիայն մեզնից բխող էներգիայի աղբյուրին։ Եվ դրանով կարող ենք վարակել յուրաքանչյուրին։ Հ.Գ. Հետեւեք Ձեր խոսքին եւ փոխանցեք դրականը։ Կյանքը բումերանգ է», – հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։