Վատ տղա
Անուղղելի ըմբոստ, հավերժական անչափահաս, որն անընդհատ ռիսկի է դիմում եւ ամեն տեսակ կանոններ է խախտում. նրա բացասական հմայքի տակ կյանքում գոնե մեկ անգամ կարող է հայտնվել ցանկացած աղջիկ: Խնդիրները (այդ թվում նաեւ` օրենքի հետ կապված) սկսվում են, երբ կրակի հետ խաղը երկարում է, իսկ նրա ազատության ձգտումը վերածվում է այլ մարդկանց հետ նորմալ ապրելու տարրական անկարողության: Նրա ամենօրյա երթուղին է՝ բազմոց, համակարգիչ` սիրելի խաղերով, սառնարան. եւ շրջանը կրկնվում է: Նա կարող է արտառոց, բայց գրավիչ թվալ, չնայած ծանոթների եւ ընկերուհիների զգուշացումներին: Ձեր մտքով չի՞ անցել «ալարկոտություն» բառը: Այդ դեպքում մտածեք, թե նրա տեղաշարժերի մեջ ինչ տեղ է նախատեսված ձեզ համար. նրա երթուղին ամենայն հավանականությամբ չի փոխվի:
Զոհը
Տհաճություններ պատահում են յուրաքանչյուր մարդուն, բայց հենց նրա հետ դուք չգիտես ինչու մշտապես կհայտնվեք փրկարարի, «ամուր մեջքի» կամ բուժքրոջ դերում: Այո, ուրիշներին օգնելն ազնիվ գործ է, բայց գուցե այդ տղամարդն ուղղակի չի կարողանում այլ եղանակով իր վրա ուշադրություն հրավիրել: Ամենայն հավանականությամբ նա կփորձի մանիպուլյացիայի ենթարկել ձեզ:
Աշխատանքի գերի
Սա տիպական զոհի եւս միատեսակ է, եւ աշխատավայրում նա միշտ չհասցնելու եւ ցայտնոտի մեջ է: Միաժամանակ բոլորովին պարտադիր չէ, որ այդ մրցարշավը ֆինանսական համապատասխան արդյունքներ տա: Բայց նույնիսկ եթե տա, նրա ժամանակը երբեք չի հերիքի իր ջանքերի պտուղերը վայելելու համար: Եթե ուզում եք նման տղամարդու զույգը դառնալ, ստիպված կլինեք մշտապես մրցակցել նրա աշխատանքի հետ եւ սիրել միայնությունը. դուք հազիվ թե արժանանաք ռոմանտիկ հանգստյան օրերի: Բացառված չէ, որ աշխատավայրը նրան ուղղակի ծառայում է որպես ապաստան` փախչելու այն կյանքից, որում նորմալ, մտերիմ հարաբերություններ կան:
Բամբասող
Հաճախ նա նաեւ սուտասան է: Եթե նա ի վիճակի է նման արբեցմամբ վերապատմել բամբասանքներն այլ մարդկանց մասին, կարող եք պատկերացնել, թե նա ում եւ ինչեր կպատմի ձեր մասին:
Բռնապետ
Ինչպես անցկացնել ազատ ժամանակը, ինչով հետաքրքրվել, ինչ ուտել եւ խմել, ում հետ շփվել, ինչպես հագնվել, սանրվել եւ ինչ դիմահարդարում անել. այդ բոլոր հարցերում տեղին է սոսկ բարեկամական խորհուրդը: Այն էլ` եթե դուք ինքներդ եք հարցնում: Մնացած բոլոր խորհուրդները ուղղակիորեն զգուշացնում են. դուք գործ ունեք բռնակալի հետ: