Ինչպե՞ս է սթրեսն ազդում տղամարդկանց եւ կանանց պտղաբերության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է սթրեսն ազդում տղամարդկանց եւ կանանց պտղաբերության վրա

Բժիշկ-վերարտադրողաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Next Generation Clinic (NGC) կլինիկայի վերարտադրման եւ գենետիկայի գիտաբժշկական մասի գլխավոր տնօրենի տեղակալ Լիա Ղազարյանը պատմել է այն մասին, թե ինչպես կարող է սթրեսն ազդել տղամարդկանց եւ կանանց երեխա ունենալու ունակության վրա։ Նրա խոսքով՝ գերլարվածությունը կարող է արագ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, այդ ազդեցությունը կարող է նաեւ աստիճանական լինել։ Այս մասին գրել է «Лента.ру»-ն։

Վերարտադրողաբանը բացատրել է, որ սթրեսը տարբեր կերպ է ազդում տարբեր սեռերի պտղաբերության վրա։ Առայժմ տվյալներ չկան այն մասին, որ գերլարվածությունը բացասական ազդեցություն է ունենում սերմնահեղուկի վրա։ Բայց գոյություն ունեն ապացույցներ, որ այդ դեպքում խախտվում է ձվազատումը, նվազում է հաջող բեղմնավորման եւ արգանդում ձվադրման ունակությունը։

Սթրեսի կորտիզոլ հորմոնի բարձրանալու դեպքում խախտվում է հիպոթալամուս-հիպոֆիզար-ձվարանային համակագի աշխատանքը։ Հայտնի է նաեւ, որ բեղմնավորման ցածր հավանականություն ունեցող կանանց թքի մեջ հայտնաբերվել է սթրեսի խիտ մարկեր՝ ալֆա-ամիլազա։

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե որն է առաջնային՝ սթրե՞սը, թե՞ ցածր պտղաբերությունը։ Բայց ակնհայտ է, որ որքան ավելի լավ է հոգեբանահուզական վիճակը, այնքան ավելի բարձր է անպտղության բուժման հաջողության հավանականությունը, տեղեկացրել է Նորությունների հանրային ծառայությունը։

news.am