
Ավստրալիայում աշխատողները դպրոցը վերանորոգելիս 86 տարի առաջ գրված հաղորդագրությունով շիշ են գտել, գրում է UPI-ն։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, շինարարները վերանորոգելիս են եղել սրաձողը, երբ հայտնաբերել են կնքված շիշ, որի ներսում թղթի կտոր է եղել։ Ուղերձը գրվել է 1935 թվականի հոկտեմբերի 12-ին։ Դրա հեղինակը 16-ամյա աշակերտ ատաղձագործ Գորդոն Բենսոնն էր։
Գորդոնը գրել է, որ հույս ունի, որ իր երեխաները կամ թոռները մի օր կկարդան իր նամակը: Դպրոցի ղեկավարությանը բախտ է վիճակվել գտնել Բենսոնի երկու որդիներին, որոնց ուղերձը փոխանցվել է հանդիսավոր մթնոլորտում։
«Ինձ համար դա անակնկալ չէր: Հայրիկը միշտ մտածում էր իր ընտանիքի, իր երեխաների և նրանց ապագայի մասին»,- ասել է Ջեֆրի Բենսոնը: