Ինչպես են ձայները, որոնք մենք լսում ենք, օգնում կանխատեսել, թե ինչ ենք զգալու
Advertisement 1000 x 90

Ինչպես են ձայները, որոնք մենք լսում ենք, օգնում կանխատեսել, թե ինչ ենք զգալու

Արեւելյան Անգլիայի համալսարանի հետազոտողները բացահայտել են, թե ինչպես է ուղեղն արձագանքում ձայնի եւ հպման զգացողություններին։

Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Cerebral Cortex ամսագրում, ցույց է տրվել, որ ուղեղի տարբեր սենսորային համակարգերը սերտորեն փոխկապակցված են. հպմանն արձագանքող ոլորտները գործի են դրվում նաեւ այն ժամանակ, երբ մենք սպեցիֆիկ ձայներ ենք լսում, որոնք զուգորդվում են առարկաներին հպման հետ։

Նրանք հայտնաբերել են, որ ուղեղի այդ հատվածները կարող են տարբերակել, օրինակ, սլացող գնդակի կամ ստեղանաշարով տպելու ձայները։

Հույս կա, որ ուղեղի գործառնության այս կարեւոր ոլորտը հասկանալը կարող է ապագայում օգնել մարդկանց նեյրոբազմազանության կամ այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են շիզոֆրենիան կամ տագնապայնությունը։ Բացի այդ, դա կարող է հանգեցնել հաշվիչ տեխնիկայի ստեղծման՝ ուղեղի եւ արհեստական բանականության հիման վրա։

Հետազոտական խումբն օգտագործել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը ուղեղի վիզուալացման տվյալների հավաքման համար, այն դեպքում, երբ 10 մասնակից լսել է ձայներ, որոնք առաջ են եկել օբյեկտների հետ փոխգործկցելիս, օրինակ՝ գնդակին հարվածելիս, դուռը թակելիս, թուղթը ճմրթելիս կամ ստեղնաշարով տպելիս։

Նրանք նաեւ ստուգիչ ձայների ուսումնասիրություն են կատարել՝ օգտագործելով լսողության այն թեստերը, որոնք բացառում են այն հնարավորությունը, որ ուղեղի այդ հատվածում կարելի է տարբերել պարզապես ցանկացած ձայն։

Գիտնականների խոսքով՝ իրենց հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի այն հատվածները, որոնք, ինչպես ընդունված էր կարծել, արձագանքում են առարկաներին հպմանը, գործի են դրվում են նաեւ այն ժամանակ, երբ մենք  սպեցիֆիկ ձայներ ենք լսում, որոնք զուգորդվում են առարկաներին հպման հետ։

Սա հաստատում է այն գաղափարը, որ ուղեղի այդ հատվածների կարեւոր դերը կանխատեսելն է, թե ինչ կարող ենք մենք զգալ հաջորդ վայրկյանին սույն պահին հասանելի ցանկացած սենսորային հոսքից, նշել են հետազոտողները։

news.am