Դերասան, պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Քրիստինայի հետ։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրաված կադրին կից Արմենը շնորհավորել է սիրելիի ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի կարեւորագույն մասնիկ: Դժվար ժամանակաշրջան ա քո համար, դրա համար երկար չեմ գրի։ Միայն կխնդրեմ քեզ լինես առողջ», – գրել է նա։






