Դերասան Դևին Ռեթրեյը, ով հայտնի է «Տանը մենակ» ֆիլմում Բազ ՄաքՔալիսթերի դերով, մեղադրվել է բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Այժմ դերասանի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Լիզա Սմիթ անունով մի աղջկա խոսքով՝ հինգ տարի առաջ նա հարձակվել է իր վրա Նյու Յորքի իր բնակարանում՝ թմրանյութ օգտագործելուց հետո։ Լիզան դրանից գրեթե անմիջապես հետո հայտարարություն է գրել ոստիկանություն։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։ Գործի քննությունը, ըստ լրագրողների, հետաձգվել է, քանի որ Սմիթը չի ցանկացել մեղադրանք առաջադրել։
Այն բանից հետո, երբ անցյալ տարի 45-ամյա Ռեթրեյին մեղադրեցին ընկերուհու նկատմամբ ընտանեկան բռնության մեջ, Սմիթը որոշել է անդրադառնալ այդ մեղադրանքներին: Նա հետաքննությանը տրամադրել է իր զանգերի ձայնագրությունները, մեսենջերների պատմությունը և վկաների շփումները:
Սմիթի խոսքով՝ 2017 թվականի սեպտեմբերի 21-ին ինքը զբոսնել է Ռեթրեյի, իր եղբոր և մեկ այլ ծանոթի հետ։ Աղջկան բերելով բնակարան՝ Ռեթրեյը իբր նրան թմրանյութ է տվել, ինչի պատճառով որոշ ժամանակ անց չի կարողացել շարժվել և բացել աչքերը, սակայն լսել է և զգացել, որ բռնաբարության է ենթարկվում։