Արիանա Գրանդեն շարունակում է «անկեղծ» սելֆիների աստղային շարքը։ Նախօրեին երգչուհին առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել իր r.e.m. beauty ապրանքանիշի գովազդի շրջանակներում։ Դերասանուհին որոշել է բաժանորդներին ցույց տալ իր գեղեցկության ճանապարհին կերպարանափոխությունը։
«Անկեղծ» սելֆիից հետո Արիանան մի լուսանկար է հրապարակել, որում արդեն շպարված է։ Այնտեղ տեսնում եք, որ երգչուհին շուրթերին խոնավեցնող բալզամ է քսել, ներկել թարթիչներն ու հոնքերը, բրոնզեր ու քողարկիչ է ավելացրել։