Ինչպես րոպեների ընթացքում ինքնուրույն ստուգել անոթների վիճակը. խորհուրդ բժշկից
Advertisement 1000 x 90

Ինչպես րոպեների ընթացքում ինքնուրույն ստուգել անոթների վիճակը. խորհուրդ բժշկից

Անոթային համակարգի առողջությունն անչափ կարևոր է, քանի որ դրանց վիճակի վատթարացումը կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել, մինչդեռ մարդիկ ոչ միշտ են կանոնավոր բուժզննում անցնում խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար։ Այնուամենայնիվ թունաբան Միխայիլ Կուտուշևը «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում պատմել է՝ ինչպես կարելի է մի քանի վայրկյանում ինքնուրույն ստուգել անոթների վիճակը։

Մասնագետի կարծիքով՝ սրտամկանի կամ պարանոցի անոթների վիճակն ստուգելու ամենաարդյունավետ ու հավաստի միջոցը ուլտրաձայնային հետազոտությունն է, սակայն կա մի պարզ թեստ, որը կարելի է անցկացնել տան պայմաններում և որոշ չափով վերահսկողության տակ պահել անոթների առողջությունը։

«Մատով սեղմեք եղունգին, սպասեք մինչև ի հայտ գա սպիտակ կետ, այնուհետև կտրուկ թողեք։ Այժմ ամբողջ ուշադրությունը սևեռեք վայրկյանաչափի վրա. քանի՞ վայրկյանում է եղունգը կրկին վարդագույն երագ ստանում։ Նորմայում՝ գրեթե անմիջապես։ Որքան երկար է պահպանվում սպիտակ կետը, այնքան թույլ են ձեր օրգանիզմի անոթները», – նշել է մասնագետը։

Այս պարզ թեստն անցկացնելուց առաջ հարկավոր է մաքրել եղունգների լաքը, որպեսզի արդյունքն ավելի հուսալի լինի։ Եթե եղունգի անբնական սպիտակ երանգը չափազանց երկար է պահպանվում, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու լաբորատոր հետազոտություններ անցկացնել։

tert.am