
Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ Ֆիննական ծոցում հայտնաբերել են «Դոմ-2» շոուի մասնակից Անաստասիա Կոչերվեի դիակը։ Այս մասին հայտնի է դարձել օգոստոսի 25-ին։
«Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառել), – պատմել է քննիչը:
Քննչական կոմիտեում նաեւ պարզաբանել են, որ գործով նշանակվել են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ դատաբժշկական, որը պետք է պարզի աղջկա մահվան պատճառը։ «Առաջիկայում կիրականացվի նույնականացում»,- եզրափակել են մամուլի ծառայությունից։