Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան սեւ զգեստ է կրում։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նախապատվությունը տվել է նուրբ շպարին, որն էլ ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Տղամարդիկ սիրում են աչքերով, կանայք՝ ականջներով… դրա համար էլ տղամարդիկ ստում են, կանայք՝ դիմահարդարվում…», – հրապարակումը մակագրել է դերասանուհին։