Ինչու՞ են կանայք եւ տղամարդիկ այլ կերպ մտածում
Advertisement 1000 x 90

Ինչու՞ են կանայք եւ տղամարդիկ այլ կերպ մտածում

Հայտնի երգիծաբան Մարկ Գունվորը պարզել է, թե ինչպես են մտածում կանայք եւ տղամարդիկ։

«Տղամարդկանց մոտ ամեն ինչ շատ պարզ է, իսկ կանանց մոտ՝ ընդհակառակը։ Իսկ գիտեք՝ ինչու, որովհետեւ կնոջ եւ տղամարդու ուղեղները տարբեր կենսաբանական կառուցվածքներ ունեն։ Սկսեմ տղամարդկանցից։

Տղամարդու ուղեղում կատարյալ կարգ ու կանոն է

Տղամարդու ուղեղում ամեն ինչ իր տեղն ունի։ Սեքսը մի «դարակում» է, սպորտը՝ մեկ այլ։ Նրանց ուղեղում ամեն ինչի համար տարբեր դարակներ կան։ Կա հատուկ «դարակ» կանանց եւ երեխաների համար։ Եվ տղամարդիկ հետեւում են կարեւոր մի կանոնի՝ եթե մի «դարակ» բացվում է, մյուսները մնում են փակ։ Այդ է պատճառը, որ երբ տղամարդը խոսում եւ մտածում է մի երեւույթի մասին, նա լիովին կենտրոնանում է դրա վրա։

Կնոջ ուղեղն, ասես, մի մեծ գունդ լինի, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է

Կնոջ ուղեղում ամեն ինչ կապակցված է. փողը կապված է մեքենայի, մեքենան՝ աշխատանքի, երեխան՝ մայրիկի, մայրիկը՝ տատիկի հետ եւ այլն։ Արդյունքում, մտածելիս կնոջ ուղեղում խառնաշփոթ է տիրում, եւ կինը ուղղորդվում է իր զգացմունքներով։ Ահա թե ինչու կանայք ամեն ինչ հիշում են, քանի որ ամեն ինչ կապում են իրենց զգացմունքների հետ։ Իսկ տղամարդիկ զգացմունքներին չեն տրվում։

Կանայք սովորաբար ամեն անհանգստանում են ինչի մասին, իսկ տղամարդիկ մտածում են միայն մեկ «դարակի» մասին։ Բացի  այդ, տղամարդիկ ունեն մեկ դատարկ «դարակ». երբ տղամարդը իսկապես կարող է անջատել ուղեղը եւ ոչնչի մասին չմտածել (օրինակ՝ երբ տղամարդիկ գնում են ձկնորսության)։ Իսկ կանանց այս հատկությունը բնորոշ չէ։

news.am