Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն առաջին անգամ մեկնաբանել է իր ամուսնալուծությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Դերասանը հերքել է այն լուրերը, թե նախկին մոդել Ջենիֆեր Ֆլավինից բաժանվել է շան պատճառով։ Ավելի վաղ զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ Ստալոնեն ընտանիքին պաշտպանելու համար ռոտվեյլեր է ձեռք բերել, սակայն նրա կինը շուն չէր ցանկանում։ Սա տարաձայնություններ է առաջացրել, ինչի պատճառով էլ զույգի մոտ այլ խնդիրներ են ի հայտ եկել։
«Մենք չենք խզել հարաբերությունները նման չնչին վեճի պատճառով։ Մենք պարզապես գնացինք տարբեր ուղղություններով: Ես շատ եմ հարգում Ջենիֆերին։ Ես միշտ կսիրեմ նրան: Նա զարմանալի կին է։ Նա ամենալավ մարդն է, ում ես երբեւէ հանդիպել եմ»,- ասել է Ստալոնեն: