Լեհ դերասանուհի Բարբարա Բրիլսկան BLITZ.center-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այլեւս չի կարող Ռուսաստան մեկնել։
«Որտեղի՞ց եք զանգում։ Իմ սիրելի Ռուսաստան… Ես գիտեմ, որ այլեւս չեմ գա Ռուսաստան, չեմ գա Ուկրաինա։ Բացի այն, որ ես տարեց եմ, պետք է ավելացնեմ, որ այլեւս ոչ մի շանս չկա։ Ինձ համար դժվար է այս բառերը գտնելը, հազվադեպ եմ ռուսերեն խոսում: Գիտե՞ք, քաղաքականությունը «ոչնչացրել» է իմ բազմաթիվ մասնագիտական գործեր։ Բավական է, այլեւս չեմ խառնվի, հասկանում եք, ինձ պետք է հանգստանալ»,- ասել է դերասանուհին՝ խոստովանելով, որ կարոտում է Ռուսաստանը.
Այս պահին դերասանուհին ապրում է Լեհաստանում։ «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի աստղի հայտնել է, որ իր առողջական վիճակը «հարաբերական է»։ Նա նաեւ պատմել է, թե ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը։ Բրիլսկայայի խոսքով՝ ինքը շոգի պատճառով հազվադեպ է քայլում, գնումներ է անում որդու եւ ընկերների հետ, հեռուստացույց է դիտում ու մաքրությամբ զբաղվում։