
Հարրի Փոթերի տիեզերքը շարունակում է զարգանալ: Այսպես, գրող Ջոան Ռոուլինգը Warner Brothers կինոստուդիայի հետ միասին պատրաստվում է սփին-օֆ նկարահանել, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
Ըստ նախնական տվյալների՝ ֆիլմը հեռարձակվելու է Warners HBO սերվիսով։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ երիտասարդ հրաշագործի մասին գրքերի հեղինակն արդեն բանակցություններ է վարել կինոստուդիայի նոր ղեկավար Դեյվիդ Զասլավի հետ, որից հետո սցենարիստները սկսել են աշխատել նոր նախագծի վրա։ Սակայն կինոընկերության պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել սփին-օֆի թողարկումը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը