
Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը բացասաբար է արտահայտվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը լքած արտիստների մասին։ Մասնավորապես, նա Չուլպան Խամատովային, Անատոլի Բելիին եւ Լյուդմիլա Պետրուշեւսկայային հրեշներ է անվանել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Ռեժիսորի խոսքով՝ երկրից հեռացած արտիստները «արհամարհական» են խոսել Ռուսաստանի մասին, թեեւ հայրենիքը նրանց շատ բան է տվել։ «Ի դեպ, ես դիտել եմ Խամատովայի, Բելիի եւ Պետրուշեւսկայայի ներկայացումը… Իմ կարծիքով՝ տաղանդավոր չէ»,- ընդգծել է Միխալկովը:
Բացի այդ, նա նշել է, որ «հիմա քննադատելու իմաստ չի տեսում», բայց կցանկանար` թատերական բեմում այդ դերասանների տեղերը զբաղեցնեին «երիտասարդներն ու տաղանդավորները»։ «Որ այդ տեղերը չզբաղեցնեն այս հրեշները»,- եզրափակել է ռեժիսորը։