Հնդկաստանում մոտոցիկլետի սաղավարտ են մշակել, որը պաշտպանում է օդից վնասակար արտանետումներից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնդկաստանում մոտոցիկլետի սաղավարտ են մշակել, որը պաշտպանում է օդից վնասակար արտանետումներից

Մոտոցիկլետի սաղավարտը, որը զտում է օդից վնասակար արտանետումները, պաշտպանում է մոտոցիկլետիստներին Նյու Դելիում եւ հնդկական այլ քաղաքներում, որոնք աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից են համարվում, գրում է News Medical Life Sciences-ը։

Shellios Technolabs ընկերությունը պնդում է, որ 1.5 կգ կշռող գլխարկը 80 տոկոսով նվազեցնում է PM 2.5 մասնիկների եւ արտաքին այլ աղտոտիչների պարունակությունը:

«Մեր սաղավարտը հագեցած է օդը մաքրող արտոնագրված աքսեսուարներով, այդ թվում՝ անձայն օդափոխիչով, որը օդը քաշում է միանգամյա օգտագործման բարձր արդյունավետության ֆիլտրի մեմբրանով (HEPA) եւ սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցներով», – ասել է հիմնադիր Ամիտ Փաթհակը:

HEPA ֆիլտրերն արդեն լայնորեն կիրառվում են Նյու Դելիի տներում, գրասենյակներում եւ ռեստորաններում տեղադրված օդը մաքրող սարքերում:

Փաթհակը նշել է, որ սաղավարտի ապագա տարբերակները օդորակիչ եւ անլար  կապի միջոցով բջջային հեռախոսների հետ բարձրախոսով զանգերի հնարավորություն կունենան։ Սաղավարտն արդեն Bluetooth-ի միջոցով միանում է բջջային հեռախոսին՝ կրողին նախազգուշացնելու համար, թե երբ է պետք փոխել ֆիլտրը։

Զեկույցում, որում քաղաքները դասակարգվում են ըստ օդի երկու հիմնական աղտոտիչների՝ մանր մասնիկների (PM2.5) եւ ազոտի երկօքսիդի (NO2), պարզում է, որ 2019 թ. բնակչության PM2.5-ի ամենաբարձր միջին տարեկան կոնցենտրացիան կլինի Դելիում՝ 110 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի համար, որին հաջորդում է Կալկաթան՝ 84 մկգ/խմ:

ԱՀԿ-ն, որը PM 2.5-ը մարդու առողջության համար ամենամեծ բնապահպանական սպառնալիքն է համարում, խորհուրդ է տալիս, որ PM2.5-ի միջին տարեկան կոնցենտրացիան չպետք է գերազանցի հինգ միկրոգրամը մեկ խորանարդ մետրի համար:

news.am