Իմոջեն Գրեյսի մի կուրծքը մյուսից գրեթե երկու անգամ մեծ է: Այս հատկանիշը նրան դարձրել է հայտնի մոդել OnlyFans-ում: Այդ մասին գրում է Mirror-ը։
2020 թվականի մարտին նա որոշել է միանալ OnlyFans հարթակին և իրեն անվանել Տարօրինակ գավաթների թագուհի։ Գրեյսը շատ բուռն մեկնաբանություններ է ստացել իր արտաքինի վերաբերյալ, բայց նա ասում է, որ իրեն ավելի վստահ է զգում, քան երբևէ: Այժմ նրա օգտահաշվին ունի 10 հազար բաժանորդ։
«Երբ հայտնվեցի TikTok-ում, ստեղծեցի իմ սեփական ուղղությունը տարօրինակ կրծքերով, և այժմ իմ տեղը OnlyFans-ում է: 18 տարեկանում ինձ առաջարկեցին վիրահատել դրանք հավասարեցնելու համար, բայց կուրծքս այնքան չէր անհանգստացնում ինձ դանակի տակ մտնելու համար, այնպես որ ես պարզապես ապրում եմ դրա հետ», – ասել է Իմոջեն Գրեյսը:
Իմոջեն Գրեյսի կուրծքը սկսեց ասիմետրիկ ձևավորվել սեռական հասունացման ժամանակ։ Նախկինում, հարմարության համար, բրիտանուհին փոքր կրծքի մեջ գուլպաներ կամ հավի ֆիլե էր դնում, բայց հիմա ոչինչ չի օգտագործում։