1. Նա հարգում է ձեզ
Տղամարդու համար հարգանքը սիրուց ավելի կարեւոր է: Հարցումներից մեկի ժամանակ տղամարդիկ ասել են, որ ավելի լավ է միայնակ մնալ, քան առանց հարգանքի:
2. Նրա արարքները համապատասախանում են խոսքերին
Դա շատ բան է ասում նրա մտադրությունների եւ բնավորության մասին: Տղամարդուն, որն անում է՝ ինչ ասում է, կարելի է վստահել:
3. Նա հետաքրքրվում է ձեր կյանքով
Սերը մարդուն զրկում է եսասիրությունից: Նա սկսում է ավելի շատ հոգ տանել ուրիշի մասին: Այնպես որ, եթե տղամարդն ակտիվորեն հետաքրքրվում է ձեզանով, ապացույց է, որ նրա համար կարեւոր է իմանալ՝ ինչն է ձեզ երջանկացնում:
4. Նա ձեր կողքին է
Եթե նա ձեր կողքին է, երբ ձեզ անհրաժեշտ է, լավ նշան է: Դա հուսալիության եւ անվտանգության զգացողություն է պարգեւում:
5. Նա ձեզ ներգրավում է իր կյանքում
Տղամարդիկ թույլ չեն տալիս իրենց մտերիմ շրջանակ մտնել պատահական մեկին: Այդ պատճառով եթե ձեզ համար բացառություն է արել, ուրեմն ամեն ինչ լուրջ է:
6. Կարիք չունեք վազել նրա հետեւից
Երբեք մի վազեք տղամարդու հետեւից: Նախ՝ դա չի գրավում նրան: Երկրորդ, երբ նրա սիրտը ձերը լինի, ստիպված չեք լինի վազել նրա հետեւից:
7. Նա խոսում է համատեղ ապագայի մասին
Եթե նա ապագայի մասին խոսելիս հիշատակում է ձեզ, նշանակում է, որ ձեզ տեսնում է իր կյանքում: Դուք նրա ամար շատ բան եք նշանակում:
8. Նա փոխզիջման է գնում
Սա նույնպես եսասիրության բացակայության նշան է: Երբ նա համաձայնում է փոխզիջման, ցույց է տալիս, որ կարեւոր եք նրա համար այնքան, որ պատրաստ է ինչ-որ բան զոհաբերել՝ հանուն ձեր հարաբերությունների: