Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին, ով ավելի քան ինը տարի СТС հեռուստաալիքով վարել է «Ամենախելացին» հեռուստաշոուն, իր Telegram-յան ալիքում հայտարարել է, որ պատրաստվում է նոր շոուի համար քասթինգ անցկացնել:
«Այսօր նրանք գիտնականներ են, գյուտարարներ, ամենահեղինակավոր բուհերի շրջանավարտներ։ Կան նույնիսկ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» էլիտար ակումբի բյուրեղյա բուերի արժանացածները։ Բորյա Բելոզերով եւ Դենիս Գալիակբերով: Իսկ Նաստյա Վարլամովայի ռեկորդը մինչ այժմ անառիկ է։ Նա այնքան արագ եւ ճիշտ պատասխանեց, որ հարցերն ուղղակի ավարտվեցին։ Իսկ ամենավատն այն է, որ այլեւս նման շոուներ չեն պատրաստում։ Որպեսզի հետաքրքիր լինեն, կրթական լինեն»,- գրել է Կանդելակին։
Հաղորդավարուհին խոստովանել է, որ նոր շոուի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել է հեռուստատեսությամբ նման հաղորդումների բացակայությունը։