Քիմ Քարդաշյանին քննադատել են վատ ֆոտոշոփի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանին քննադատել են վատ ֆոտոշոփի համար

Կոմերցիոն լուսանկարիչ Քերոլայն Ռոսը բռնացրել է ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Beats ականջակալների գովազդային լուսանկարներում ռետուշի գործիքների անհաջող օգտագործման մեջ։ Մասնագետը համապատասխան տեսանյութով կիսվել է իր TikTok աքաունթում։

Caroline in the city մականունով օգտատերը ուշադրություն է հրավիրել Քիմի` լողավազանում արված նկարների վրա, որոնք նախկինում հրապարակվել էին Instagram-ում:  Իր հոլովակում Ռոսը հայտարարել է, որ աստղն այս կադրերի վրա ֆոտոշոփ է օգտագործել։ «Քիմ Քարդաշյանը հայտնի է լուսանկարների վրա ֆոտոշոփ օգտագործելով։ Ինչու է նա դա անում, չգիտեմ: Ըստ երևույթին, այս կադրերում նա ցանկանում էր, որ իր վիզն ավելի բարակ երևա։ Ակնհայտ է, որ մարմնի այս հատվածը ֆոտոշոփված է»,- ասել է լուսանկարիչը։

Այսպիսով, երբ մեծացնում եք լուսանկարը, կարող եք տեսնել, որ լողավազանի ջրի մակերեսը մեծապես աղավաղվել է ռետուշի պատճառով: Բացի այդ, բլոգերը ցուցադրել է, թե ինչ տեսք ուներ Քարդաշյանի վիզը մինչ այն մոնտաժելը։