
Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերասանուհին կրում է կանաչ երանգի երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։