Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով դասական շքեղ կերպարը:
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կրում է բաց երանգի կորսետ-բլուզ, սպիտակ կոստյում, որոնք համադրել է բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, վառ ու արտահայտիչ շպարով է։ Զարուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ մարգարտե վզնոց, ականջօղեր, գլխազարդ։ «1 րոպեի ֆոտո պատմություն», – հրապարակումը մակագրել է երգչուհին։