Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ դստեր հետ։
Իր ինստագրամյան էջի Stories բաժնում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկն ամառային հմայիչ կերպարում է։ Նա կրում է բաց երանգի տոպ, որը համադրել է նույն գույնի վերնաշապիկի, ջինսե շորտի եւ մարզակոծիկների հետ։ Արեւիկի մազերը կիսով չափ հավաքված են, նվազագույն շպարով է։ Երգչուհու դուստրն ու ամուսինը ջերմ գրկախառնված են։ «2022», – հրապարակմանը կից գրել է երգչուհին։