Պարուհի Մանո Գրիգորյանը հետեւորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարով։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում հրապարակված լուսանկարում պատկերված են Սարգիս եւ Մանո Գրիգորյանների դուստրերը։ «Գիտելիքը եւ միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ։ Ինչքան շատ գիտես, այնքան շատ կարող ես», – հրապաակումը մեկնաբանել է երիտասարդ մայրիկը։
«Երեւի մի օր․․․
Մենք՝ բոլորս, երեւի մի օր կսովորենք լռել, կհասկանանք՝ լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել։ Կհասկանանք, որ կորուստն ավելի շատ լռությամբ է պետք հարգել։ Կհասկանանք, որ վայնասունը, բազմահաչն ու գոռգոռցները հարգելու ու կարեկցելու տարբերակ չեն։ Ու երեւի մի օր կհասկանանք, որ պետք չէ սպասել մահի, որպեսզի բոլորով սկսենք խոսել, փոսթեր անել ու հոգոցներ հանել։ Ու դրան հակառակ՝ մենք լռում ենք, երբ լռելու իմաստ չկա։ Լռում ենք, որովհետեւ մեզ մեկ է, մենք անտարբեր ենք, մեր դուռը չեն ծեծել․․․ Մենք խառնել ենք տեղերը խոսքի եւ լռության, բայց երեւի մի օր․․․», – օրերս գրել էր Մանոն։