TheDisInsider պորտալը բացահայտել է «Քրուելա»-յի առաջիկա շարունակության մանրամասները։ Խոսվում է, որ Disney ընկերությունը ֆիլմից մյուզիքլ է պատրաստելու:
Աղբյուրը նաեւ պարզաբանել է, որ երգչուհի Թեյլոր Սվիֆթը հավակնում է հանդես գալ գլխավոր չարագործի դերում։
Նա իբր կմարմնավորի գլխավոր հերոսի (Էմմա Սթոուն) «համարժեք հակառակորդին»։ Ավելի վաղ համացանցում արդեն հայտնվել էր ժապավենում Սվիֆթի հնարավոր հայտնվելու մասին տեղեկությունը, սակայն Disney-ի եւ արտիստուհու կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չեն եղել։
The DisInsider-ը նշել է, որ «Քրուելա 2»-ը կարող է թողարկվել Disney+ սթրիմինգային ծառայության միջոցով՝ շրջանցելով կինոթատրոնները։ Առաջին մասը թողարկվել է 2021 թվականի ամռանը եւ բյուջետային չափանիշներով հավաքել է համեստ՝ $233,5 միլիոն դոլար։ Քրուելան նաեւ Օսկար է ստացել լավագույն հանդերձանքների համար։