Երգչուհի Արևիկ Ալավերդյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ որդու հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է բաց վարդագույն երանգի երկարափեշ զգեստ, որը համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել է մեղմ շպար։ «Ես ամենաերջանիկն եմ, որ ունեմ ձեզ», – հրապարակումը մեկնաբանել է Արեւիկը։