Այսօր երգչուհի Աստղիկ Սաֆարյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ էլ նա երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում Աստղիկը հրապուրիչ կերպարում է։ Նա սպիտակ գույնի տոպ է կրում, որը համադրել է նույն երանգի կիսաշրջազգեստի եւ վառ բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Որքան շատ բան ես ունենում ասելու, էնքան գերադասում ես լռել։ Մի խոսքով 36… Տեսնենք էս տարիքում ինչ կա հետաքրքիր։ P.S Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են ու կլինեն», – գրել է Աստղիկը։