Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում հմայիչ կերպարում է։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Արփին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա գտնվում է օդապարիկում։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Մոտ էի ամպերին…արևին…մի տեսակ ուրիշ հանգստություն կա երկնքում…վերևում…», – հրապարակմանը կից գրել է Արփին։