«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում տեղադրված կադրերում գեղեցկուհին պատկերված է մայրիկ ու քույրիկի հետ։ Նրանք ձերմ գրկախառնված են։ Լուսինեն բաց երանգի, երկարափեշ զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների եւ սեւ բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ «Մենք», – ջերմ լուսանկարը մակագրել է երիտասարդ մայրիկը։