Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում տեղադրված կադրում Իննան սպիտակ տոպ է կրում՝ համադրելով կարմիր շրջազգեստի եւ ոճային բարձրակրունկների հետ։ Նա հավաքել է մազերը, առանց շպարի է։ «Ամենածիծաղելի նկարներն ունեմ Թբիլիսիից։ Չեմ կանգնել նկարվելու, ուղղակի ֆիքսել են՝ ոնց են աչքերս սառել ինչ-որ կետի վրա», – հրապարակումը հումորով մեկնաբանել է Իննան։