Պարուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Սարգիս Գրիգորյանի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Մանոն երեկոյան շքեղ կերպարում է։ Նա կրում է վարդագույն երանգի, ուսը բաց երակարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, նախընտրել է ընդգծված շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուրաները։ «Փայփայեք այն մարդկանց, որոնց հետ շփումից հետո ինչ-որ լուսավոր բան է մնում ձեր հոգում…», – ջերմ լուսանկարը մակագրել է Մանոն։