Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել։
Հետևորդները հետաքրքրվել են, ի՞նչ է զգում հիմա պարուհին:
«Զգում եմ, որ էներգիա չունեմ ու նենց հոգնած եմ, որ չի ստացվում նույնիսկ քնել: Երգ եմ լսում, մեկ տխրում, մեկ ուրախանում ու երբեմն էլ սովածանում»,- պատասխանել է Սոֆին:
Նա նաև նշել է, որ սիրում է միայնակ զբոսնել՝ պատմելով. «Ահավոր շատ եմ սիրում միայնակ քայլել երեկոյան, ականջակալներս դնում եմ ու առանց մտածելու քայլում: Հիմնականում կենտրոնի ցանկացած փողոցում, մեկ-մեկ նկատում եմ, որ ճանաչում են, բայց ես վատ եմ զգում, ինչի պատճառով երբեմն ընկերներիս չեմ նկատում»: