Իռլանդական կարգավորիչը սոցցանցին տուգանել է ռեկորդային 405 միլիոն եվրոյով դեռահասների տվյալների սխալ մշակման համար։ Ըստ The Verge-ի՝ գործակալությունը հիմնել է իր հետաքննությունը երկու դեպքի վրա, երբ ընկերությունը խախտել է տվյալների պաշտպանության մասին օրենքը: Կարգավորիչի խոսքով՝ Instagram-ը թույլ է տվել 13-17 տարեկան դեռահասներին բացել բիզնես հաշիվներ, ինչը նրանց կոնտակտային տվյալները հանրությանը հասանելի է դարձրել։ Սոցցանցը նաև լռելյայն հանրայնացրել է որոշ երիտասարդ օգտատերերի հաշիվները։
Instagram-ը մտադիր է բողոքարկել տուգանքը։ Ընկերությունը նշել է, որ իրենք թարմացրել են կարգավորումները ավելի քան մեկ տարի առաջ և թողարկել նոր գործառույթներ՝ դեռահասների անվտանգությունն ապահովելու համար։ Ավելի վաղ՝ 2021 թվականին, WhatsApp-ը 225 միլիոն եվրո տուգանք էր ստացել՝ ԵՄ տվյալների պաշտպանության կանոնները չկատարելու համար։