Սոյան տարածված է ասիական շատ երկրների խոհանոցներում եւ ավելի տարածված է դառնում արեւմտյան երկրներում, քանի որ շատ մարդիկ գնում են դեպի հիմնականում բուսական դիետա: Այն ունի բազմաթիվ պոտենցիալ օգուտներ եւ սովորաբար ավելի էժան է, քան միսը:
Այնուամենայնիվ, կա կարծիք, որ սոյան կապված է քաղցկեղի ռիսկի հետ կամ այն կարող է «կանացի» ազդեցություն ունենալ տղամարդկանց վրա:
Սոյան հարուստ է բարձրորակ սպիտակուցներով, պարունակում է B խմբի վիտամիններ, մանրաթելեր, հանքանյութեր եւ իզոֆլավոններ՝ դաիդզեին, գենիստեին եւ գլիկիտին:
Որոշ ուսումնասիրություններում նշվել են մտահոգություններ, սակայն դրանք կապված են այն մարդկանց հետ, որոքն շատ մեծ քանակությամբ սոյա են օգտագործում: Օրինակ՝ գինեկոմաստիայով (տղամարդու կրծքի մեծացում) ունեցող տղամարդու մի արտասովոր դեպք, ով, ինչպես պարզվեց, օրական գրեթե երեք լիտր սոյայի կաթ էր խմում։
Իրականում, ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ չափավոր քանակությամբ սոյայի օգտագործումը դժվար թե խնդիրներ առաջացնի եւ նույնիսկ կարող է օգուտներ բերել։
Սրտանոթային հիվանդություն չունեցող գրեթե կես միլիոն չինացի մեծահասակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր շաբաթական չորս կամ ավելի օր սոյա են օգտագործում, սրտի կաթվածից մահանալու ռիսկը զգալիորեն ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր երբեք սոյա չեն կերել: