Բեյոսնեն և նրա ամուսինը` ռեփեր Jay Z-ը, պատրաստվում են կրկին ծնողներ դառնալ: Այս մասին երգչուհին հայտնել է իր Instagram-ով, որտեղ հրապարակել է լուսանկար` գրելով հետևյալը.
«Շատ ենք ուզում կիսվել մեր երջանկությամբ: Անսահման ուրախ ենք, որ մեր ընտանիքում ևս երկու մարդ է ավելանալու: Բոլորին շնորհակալություն բարեմաղթանքների համար»: