Հաղորդավար եւ դիջեյ Ժակ Հակոբյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ խոսելով տարիքային ապրումների մասին:
Ինքնանկարում Ժակը կրում է բաց խակի շապիկ եւ կանգնած է միջանցքում: «Էս 40 +ի կողմերում շատ հետաքրքիր հոգեբանական ապրումներ են առաջ գալիս, որոնց մինչեւ չհասնես՝ ամբողջությամբ չես պատկերացնի: Զրուցում ես հասուն, սիրուն, հավասարը հավասարի պես ընկալվող աղջկա(տղայի) հետ, մեկ էլ զրույցի որեւէ հատվածում հնչում է այսպիսի մի շրջադարձային նախադասություն.
-Դուք իմ մայրիկի սիրելի հաղորդավարներից եք եղել, մինչեւ հիմա էլ լսում է Ձեզ:
Ակադեմիական եւ բազմանշնակ Օհհհ՜ ձայնարկությունից հետո, ընկնում եմ հակասական մտածմունքների մեջ:
Փաստորեն՝ այս ընթացքում, քանի դեռ մենք եթերում էինք, մի ամբողջ սերունդ է ծնվել, մեծացել, կրթվել, աշխատանքի անցել ու հիմա էլ մեզ գործնական առաջակներ է անում:
Էս ի՞նչ ա կատարվում ժամանակի հետ», – հրապարակմանը կից գրել է դիջեյը: