Ամուսիններ Ջորջ և Ամալ Քլունիները հազվադեպ են համատեղ կեցվածք ընդունում տեսախցիկների առջև ունեցել։ Սա նրանց այդ քիչ հանդիպող լուղանկարնեիրց է, որը հայտնվել է Global Look Press ֆոտոբանկում։
Անցած չորեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, Լոնդոնի Odeon Luxe Leicester հրապարակում տեղի ունեցավ ռեժիսոր Օլ Փարքերի «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Ջորջ Քլունին, ով խաղացել է ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Դերասանին աջակցելու էր եկել նրա կինը՝ Ամալը։
Միջոցառման համար Ջորջ Քլունին ընտրել է դասական մոխրագույն երեք կտորից բաղկացած տաբատ, որը կրել է սպիտակ վերնաշապիկով և սև կոշիկներով։ Ամալն իր հերթին կրում էր 2001 թվականի Ջոն Գալիանոյի վինտաժ զգեստը։ Զույգը կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար՝ ամուր ձեռք ձեռքի բռնած։
Ջորջ և Ամալ Քլունիներն ամուսնացել են 2014 թվականին, իսկ 2017 թվականին նրանք երկվորյակներ են ունեցել՝ դուստր Էլլան և որդի Ալեքսանդրը։ Դերասանը կնոջից 17 տարով մեծ է։