Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը հանրությանը ներկայացել է Alexander McQueen-ի հատուկ զգեստով։ Համապատասխան նկարները հրապարակել է Associated Press-ը։
Անցած չորեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, Լոնդոնի Odeon Luxe Leicester հրապարակում տեղի ունեցավ ռեժիսոր Օլ Փարքերի «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Միջոցառման հյուրն էր Ջուլիա Ռոբերթսը, ով մարմնավորում էր ֆիլմի գլխավոր դերերից մեկը։
Ջուլիա Ռոբերթսը հանրությանը ներկայացել է Alexander McQueen-ի Chantilly ժանյակավոր զգեստով, որը կարված է հատուկ իր համար։ Զգեստի վրա արծաթյա թելերով ասեղնագործված էին դերասանուհու ամուսնու՝ օպերատոր Դենիել Մոդերի, նրանց երեխաների՝ Հեյզելի, Ֆիննիի և Հենրիի սկզբնատառերը, նրանց հարսանիքի տարեթիվը (2002), «սեր» բառը և սրտեր։